• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի դեսպանության կողմից Բիշկեկում կազմակերպված հանդիսավոր ընդունելության վերաբերյալ

24 նոյեմբերի, 2026

2026թ. նոյեմբերի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաքում Հայաստանի դեսպանությունն անց է կացրել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին։

Ելույթ ունենալով Ղրղզստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, Բիշկեկում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, հայ համայնքի և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (համատեղության կարգով, նստավայրը՝ ք. Աստանա) Արմեն Ղևոնդյանը, մասնավորապես, ընդգծել է, որ յուրաքանչյուր ժողովրդի համար անկախությունը բարձրագույն արժեք է, ազգային ինքնության անսասան հիմք, հազարամյա մշակույթի պահպանման և սեփական ապագան ինքնուրույն կերտելու իրավունքի երաշխիք, սեփական կամքն ու ստեղծագործ ներուժն իրացնելու և գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն:

Դեսպան Ա.Ղևոնդյանը նաև նշել է, որ անկախության առաջին տարիներից Հայաստանն ու Ղրղզստանը ձեռնամուխ են եղել միջպետական հարաբերությունների ուղղվածության, բնույթի և խորության ձևավորմանը, որոնց հիմքում եղել և շարունակում են մնալ փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթներն ու բարեկամության սերտ կապերը։ Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլին՝ Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ղրղզստանի նախագահ Ս.Ժապարովի՝ Հայաստան վերջերս կատարած պաշտոնական բովանդակալից այցը պահանջված խթան է հաղորդել միջպետական փոխգործակցությանը։

Իր հերթին, շնորհավորելով «հայաստանյան բարեկամներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի կապակցությամբ», Ղրղզստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մեդեր Աբակիրովը նշել է, որ «հինավուրց պատմություն և հարուստ մշակույթ ունեցող Հայաստանն այսօր հետևողականորեն իրականացնում է բարեփոխումներ, ամրապնդում իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ վստահ հայացք ուղղելով դեպի ապագան»։ Մ.Աբակիրովը նաև ընդգծել է, որ 2026 թվականը «ղրղզա-հայաստանյան հարաբերությունների համար հանդիսանում է իրապես նշանակալի, իսկ բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսությունն աննախադեպ ինտենսիվություն է ձեռք բերել»։

Միջոցառման պաշտոնական մասի ավարտին վերահաստատվել է երկուստեք միտվածությունը՝ կառուցողական երկխոսության հետագա ամրապնդմանը և երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։

Ղրղզստանում Հայաստանի պատվավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպված երեկոն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։ Հյուրերի համար նախատեսված էր մշակութային ծրագիր, որի շրջանակներում հնչել են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև ներկայացվել են ազգային խոհանոցի ուտեստներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: